Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ևս միացել է Արցախի թեմի առաջնորդին փոխելու խնդրագրին


Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ևս միացել է Արցախի թեմի առաջնորդին փոխելու խնդրագրին
Դեկտեմբեր 15 21:08 2025

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ևս միացել է Արցախի թեմի առաջնորդի հարցով Վեհափառ Հայրապետին խնդրագիր ներկայացնելու նախաձեռնությանը։

Այդ մասին Մելիքյանն անձամբ է հայտնել՝ նշելով.

«Ինձ են դիմել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ Արցախի թեմի առաջնորդի հարցով Վեհափառ Հայրապետին խնդրագիր ներկայացնելու նախաձեռնությանը միանալու առաջարկությամբ։

Որպես Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ՝ միացել եմ նախաձեռնությանը, ծանոթացել են խնդրագրի տեքստին և ամբողջությամբ համաձայն եմ դրա բովանդակությանը։

Խնդրագրին այս պահի դրությամբ միացել են 22 հասարակական կազմակերպություններ, Արցախի բոլոր չորս ՄԻՊ-երը (նախկին և ներկա), արցախցի հանրային գործիչներ»։

Հիշեցնենք՝ Արցախի քաղհասարակությունը Վեհափառ Հայրապետին է դիմել՝ արցախցիների անունից դժգոհություն ու մտահոգություն հայտնելով թեմի  առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հրապարակային պահվածքի  առնչությամբ։ Խնդրել են քննարկել նրան փոխելու հարցը։