«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.
«Նիկոլ Փաշինյանը թույլ առաջնորդ է, որը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն միայն աղմկում է։ Սամվել Կարապետյանը վերականգնելու է պետության ներուժը:
Այսօր Նիկոլը վախեցած է, քանի որ զգում է՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը թափ է հավաքում։
Նա մի կողմից կոչ է անում «բարեկիրթ խոսքի», մյուս կողմից` հրահանգներ է իջեցնում էկոնոմիկայի նախարարին։
Անձնական որակումներն ու դատարկ խոսքերը պատասխան չեն բարձր գնաճին, թուլացած բանակին, ազգային արժեքների վրա գրոհին և ավանդույթների խաթարմանը։
Նիկոլն ու իր փոքրիկ խմբակը կարող են շարունակել նույն ոճով ։ Մենք շարունակելու ենք աշխատել, ստեղծել և մարդկանց հույս տալ՝ մինչև Հայաստանը դարձնենք ավելի ուժեղ եւ ավելի հզոր»։










