Մենք քրիստոնյա ենք, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ է ստորագրել, ուրիշ պատճառ չկա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Մենք քրիստոնյա ենք, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ է ստորագրել, ուրիշ պատճառ չկա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 8 17:56 2025

Եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ի՞նչ կհիշատակենք առաջին երեք բանը. Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանելով, թե ինչու՞ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ասում՝ մեր պետությունը մեր ինքնությունն է»։

 «Իմ կարծիքով՝ մենք կհիշատակենք հայոց գրերը, քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին: Եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է մեր ինքնությունը, հայոց գրերը և քրիստոնեությունը, ինչու՞ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ այս երեք առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ և պետական որոշումների արդյունքում։ Ինչու՞ ենք մենք քրիստոնյա, մենք քրիստոնյա ենք մի պարզ պատճառով, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու, ես կազմակերպչականը նկատի ունեմ, չկա»,-նշել է նա: