Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ վիրավոր կա


Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ վիրավոր կա
Դեկտեմբեր 2 23:35 2025

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Գեորգի Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լիլիթ Մ․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: