Շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա


Շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա
Դեկտեմբեր 1 21:58 2025

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են 42-ամյա Կարեն Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի, 24-ամյա Գոռ Ն․-ի վարած «Opel Combo» մակնիշի և 38-ամյա Իրինա Հ․-ի վարած «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։