Ես, իհարկե՛, կարող էի խնդրել դադարեցնել իմ ծառայությունը։ Բայց այդ դեպքում մտավախություն ունեի, որ պետք է ջուր լցնեմ այն մարդկանց ջրաղացիի՞նչ է պատրաստվում անել, ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Միաժամանակ նա նշեց, որ եթե շարունակի իր պաշտոնավարությունը, տպավորություն պետք է ձևավորվի, որ բացարձակապես արհամարհած ունի հանրային ընկալումներիը, կարծիքը։
Սրբազանը նշեց, որ ըստ էության, հիմա առաջարկվել է, որ ինքն իր ծառայությունը դադարեցնի։ «Այս պահին չունեմ նման որոշում։ Երբ գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ է, օգատակար է, ցանկացած քայլ պատրաստ եմ անել, ոչ միայն պաշտոնավարումս դադարցնել, այլ՝ ընդհանրապես կարգս թողնել, որևէ խնդիր չունեմ այդ առումով, բայց չեմ պատրաստվում անել գործողություն, որը ենթադրել կտա, որ այն ինչ վերագրվում է՝ ճիշտ է»,-ասաց նա։
Ի դեպ նա նաև նշեց, որ հանձնաժողով ստեղծելու առաջակն իրենն է եղել։










