Բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը


Բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը
Նոյեմբեր 27 15:10 2025

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: 

 

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են «Opel»-ի և մարդատար գնացքի վարորդների ինքնությունները: 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշած վայրում վերջին 10 օրվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ բախում է տեղի ունենում գնացքի և ավտոմեքենայի միջև, նախորդ դեպքը, ցավոք, ողբերգական էր: