Ավշար գյուղում մեքենաներ են բախվել. 5 վիրավոր կա


Ավշար գյուղում մեքենաներ են բախվել. 5 վիրավոր կա
Նոյեմբեր 25 23:58 2025

Նոյեմբերի 25-ին, ժամը 19։10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ավշար գյուղում բախվել են «Mercedes-Benz», «Prado» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։