Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 49-ամյա Յուրա Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 34-ամյա Անդրանիկ Ա․-ի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Անդրանիկ Ա․-ն, ով ամրակապված չլինելու պատճառով հայտնվել է մեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










