«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է Թայլանդում։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ գեղեցկության մրցույթին մասնակցել է նաև Թուրքիան ներկայացնող 26-ամյա Ջերեն Ասլանը։
Թրքուհին ազգային տարազների ցուցադրության ժամանակ կրել է օսմանյան կայսրության մոտիվներով զարդարված զգեստ, իսկ հետո ցուցադրության է ներկայացրել ոսկեգույն երեկոյան զգեստ։ Զգեստի ցուցադրության ժամանակ թուրք մոդելը բեմից իր աջակիցներին խնդրել է, որ Թուրքիայի դրոշը փոխանցեն իրեն, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ Այդ պահը ֆիքսած լուսանկարները և տեսանյութները լայնորեն տարածվել են թուրքական մամուլում։










