Նոյեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին, Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Հրանտ Գ․-ի վարած «Toyota Passo» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սայաթ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բազալտե հենապատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։










