Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել


Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբեր 19 22:30 2025

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտիով և բախվել «Volvo» մակնիշի բեռնատարին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։