Խոշոր ավտովթար՝ Բջնի գյուղում. մայր ու դուստր տեղափոխել են հիվանդանոց


Խոշոր ավտովթար՝ Բջնի գյուղում. մայր ու դուստր տեղափոխել են հիվանդանոց
Նոյեմբեր 18 22:30 2025

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Բջնի գյուղում «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է տան քարե պարսպին և մասամբ փլուզել այն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը և վիրավորը մայր ու դուստր են։ Դեպքի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այն տունը, որի քարե պարսպին բախվել է ավտոմեքենան ու վնասել մի հատված, պատկանում է լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներից մեկին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։