Մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի, հայտնվել կանաչ խոտածածկի վրա․ վիրավոր կա


Մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի, հայտնվել կանաչ խոտածածկի վրա․ վիրավոր կա
Նոյեմբեր 18 22:12 2025

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սարալանջի պողոտայում, «Ֆուլլ Հաուս» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Ե․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնին, ապա հայտնվել է բաժանարար գոտու կանաչ խոտածածկի վրա։

Վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։