Այսօր ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Վարորդին առաջինը օգնության են հասել «Գենացվալե» պանդոկի աշխատակիցները, մինչև որ օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր ծառայության աշխատակիցները:
Այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ի Արաբկիրի աշխատակիիցները ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը, և աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները»,-հայտնում է shamshyan.com-ը։
Երևանի քաղաքապետարանի աղբատար «KamAZ»-ը կոտրել է գազատար խողովակներն ու էլեկտրասյաունը, վնասվել 3 ավտոմեքենա










