Վանաձորում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի


Վանաձորում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի
Նոյեմբեր 12 16:48 2025

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ 43-ամյա Տիգրան Զ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մարիամ Հ․-ին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։