ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան, Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրահայի հայտարարության․ Քոչարյան


ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան, Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրահայի հայտարարության․ Քոչարյան
Նոյեմբեր 9 22:09 2025

Իմ տպավորությամբ ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան։ Նոյեմբերի 9-ը ստորագրել էր նաև Պուտինը, պատասխանատվություն են ստանձնել անվտանգության համար, 5-րդ ալիքին ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 

«Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ փաստաթուղթը կատարել, Պրահայում ասաց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Դրանից հետո ՌԴ-ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։

ՀՀ այդ հայտարարությամբ միջնորդական առաքելությունը զրոյացվել է։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության»,- նշել է երկրորդ նախագահը։