ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Մինչ Ադրբեջանը տոնում է իրեն նվիրված արցախյան «հաղթանակը», ՔՊ-ն ու նրան կցված քարոզչական բոսյակները, շարունակում են «գրոհել» Արցախը պահած գործիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի վրա: Բովանդակային ասելիք չունենալով՝ հասել են անգամ փողքաստը վարողներին քննադատելուն:
Փորձեք կողքից նայել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և ուղղակի նողկանք կապրեք: Այսօրվանի պես են եղել բոլոր այն իշխանություններն ու պատասխանատուները, որոնց ժամանակ Հայ ժողովուրդը կորցրել, հարենազրկվել կամ ցեղասպանվել է:
Սակայն միայն ՔՊ-ն բավարար չէ, որպեսզի արտաքին թշնամին իրականացնի իրենց հաջորդ ծրագիրը: Անհրաժեշտ է, որ ՔՊ-ն աջակացներ ունենա նաև «ընդդիմություն» հռչակվածների մեջ:
Իսկ նրանք կան..»։










