Երանի Եկեղեցի շինողաց․ Թեմակալ առաջնորդի առաջնորդության 15 տարիներն՝ Արագածոտնի թեմում


Երանի Եկեղեցի շինողաց․ Թեմակալ առաջնորդի առաջնորդության 15 տարիներն՝ Արագածոտնի թեմում
Նոյեմբեր 8 21:15 2025

Արագածոտնի Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի առաջնորդության տարիները թեմի ծաղկման և հզորացման տարիներն են եղել և դեռ շարունակում են լինել: Այդ մասին հիշատակում են Արագածոտնմի թեմից․

 

«2010 թվականից առ այսօր Ապարանի, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում կառուցվել, վերակառուցվել, օծվել ու վերաօծվել են շուրջ հինգ տասնյակ եկեղեցիներ և մատուռներ:

 

Թեմում վերականգնան և կառուցման ընթացքի մեջ են եկեղեցիներ ու վանական բացառիկ համալիրներ:

 

Սրբազանը իր նվիրյալ, համբերատար, լուռ և հզոր ծառայությամբ շարունակաբար շենացրել է Արագածոտնի թեմը ու այսօր ամենքի աղոթքն է առ Տերը, որ Սրբազան Հայրը շուտ վերադառնա և շարունակի իր ազգաշահ, եկեղեցանպաստ, նվիրյալ, հոգենորոգ ու բեղուն ծառայությունը:

 

ԵՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ ՇԻՆՈՂԱՑ…»։