Ձեր տապալումները բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանը. Աբրահամյան


Ձեր տապալումները բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանը. Աբրահամյան
Նոյեմբեր 8 17:28 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

 

«Բանակցային գործընթացում մաքսիմալիստական գիծ բռնելու մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է փաստերով խոսում, այլ այդ մասին, որպես բանակցային գործընթացի տապալման և պատերազմի բերելու հանգամանք ակնարկեց պատերազմի ժամանակ Փաշինյանի կառավարության առանցքային անդամ Դավիթ Տոնոյանը:

 

Ինչպե՞ս է ստացվում, որ փաստերն ու վկաները խոսում են իշխանության` արտաքին քաղաքական օրակարգի տապալման մասին, իսկ Փաշինյանը անարդյունք փորձում համոզել, որ իր միակ սխալը «հանրությանը ճշմարտություն» չասելն է եղել:

 

Ի վերջո, եթե շտանգեն չէիր կարողանալու բարձրացնել, ինչի մարդկանց խաբեցիք, եկաք Արցախի ինքնորոշման դրոշակով, իսկ հետո պարզվեց, որ իրականում ձեր պատկերացումներով Արցախն Ադրբեջան էր, և դուք հենց այդ ծրագրով էլ շարժվում եք:

 

Ձեր տապալումները հերթով բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանն ու Ադրբեջանի թելադրող դիրք ձեռք բերելուն, որի հոտևանքները հասարակությունը դեռ երկար է ճաշակելու»: