Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան
Նոյեմբեր 8 16:32 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 8-ին Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան, ուր հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։

 

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը, Վեհափառ Հայրապետի հանձնակատար Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։