ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականից առաջ որևէ երկրի ղեկավարի չի զանգահարել։
«Ամսի 17-ին վարչապետ ընտրվելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահը զանգահարեց, շնորհավորեց, մինչև հրաժարականս որևէ նշանակալի անձի հետ հեռախոսազրույց չեմ ունեցել»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Հրաժարականից հետո, սակայն, նախագահը երեք անգամ հեռախոսազանգ է ստացել Վլադիմիր Պուտինից։
«Բովանդակության մասին հիմա ձեռնպահ կմնամ խոսել, բայց կգա ժամանակը, որ բովանդակության մասին կխոսեմ»,- նշել է Սերժ Սարգսյանը։










