Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը, Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին․ Շարմազանով


Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը, Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին․ Շարմազանով
Նոյեմբեր 8 11:39 2025

Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեին հակառակորդին, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ գրել է ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանով։ 

 

«Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը դու՝ Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին, որը մեզ ցույց տվեց Ալիեւը՝ Բաքվի պառադի ժամանակ։

 

Մի բան էլ իմացի, քո ղեկավարած երկիրը ատոմային բոմբ էլ ունենա, դատապարտված է պարտության, քանի որ զենքի կիրառման համար լեզուն չի օգնում։ Վառ ապացույցն «Իսկանդեր»-ի չկիրառումը՝ 44-օրյա պատերազմի վճռական պահին»։

 

Մեկ այլ գրառումով էլ Շարմազանովն ավելացրել է․

 

 «Նիկոլ, 2019-ին քեզ առաջարկված բանակցային փաստաթուղթը գաղտնազերծել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովը՝ 2021-ի հունվարի 13-ին ու նշել փաստերով, որ քեզ առաջարկվել է փոխզիջումների միջոցով լուծել խնդիրն, ու Արցախի ժողովուրդն էլ օգտվելու էր ինքնորոշման իրավունքի պարտադիր կիրառումից։

 

Դու հրաժարվեցիր։

 

Իսկ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը դու ինքդ ես Կապանի հայտնի ասուլիսի ժամանակ հրապարակել։

 

Դու ես ասել՝ երբ ուզեմ կվերադառնամ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգոպթյանը։

 

Ստատուսներ գրելու փոխարեն, մտի յութուբ ու մի անգամ էլ նայի ասուլիսդ։

 

Ու եթե խոսքիդ տերն ես, վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը։

Քեզ տեսնեմ․․․»։