«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին


«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին
Նոյեմբեր 8 11:24 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին շփումը իշխանության գալուց հետո տեղի է եղել է 2018-ի սեպտեմբերի՝ Դուշանբեում։ Այդ ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»։

 

ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

 

Բայրամովի գնահատմամբ՝ Փաշինյանի այդ ժամանակվա դիրքորոշումը բավականին կառուցողական է եղել։ Ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել և կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը՝ հակամարտությունը լուծելու համար»։ 

 

Նա խնդրել է դադարեցնել սահմանին կրակոցները՝ հակամարտությունը լուծելու համար։

 

«Գտնվելով Դուշանբեում՝ Ալիևը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ապահովել լիակատար խաղաղություն և կայունություն՝ բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ, և այդ գիծը ստեղծվել է, որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անհապաղ քայլեր ձեռնարկել կայունության ապահովման համար»,-ասել է Բայրամովը։

 

2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում արդեն հայտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունենում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ ամբողջովին փոխում է իր դիրքորոշումը, բացահայտ հայտարարում, որ ինքը չի կարող լուծել այդ հարցը (ղարաբաղյան հակամարտությունը), և որ չի լուծելու այն։

 

«Ընդ որում, նա շատ հետաքրքիր փաստարկ է բերում. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Եվ նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիևին»։ Ալիևը նրան պատասխանում է.«Ես ընդհանուր առմամբ ոչ մեկի մահը չեմ ուզում, սակայն դա ոչ մի կերպ չի կարող արդարացում լինել «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի համար»»։