Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով Հայաստանի հետ սպառազինության ու ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հանում են։
«Բայց այդ ամենը պատերազմի համար չի պետք, այլ՝ խաղաղության, որովհետև մեր բոլոր դիրքորոշումների ու մեր բոլոր քաղաքականությունների հիմնվելը մեր ինքնիշխան ու լեգիտիմ իրավունքների վրա ուրիշներին սահմանափակում է բոլոր դեպքերում»,- հայտարարեց նա։
Լեգիտիմություն. ըստ Փաշինյանի՝ սա է այն առանցքային գործոնը, որը պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Լեգիտիմության այս հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրկանացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը և անում ենք»,- նշեց նա։
Տեսանյութն` այստեղ










