Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում հայտնվել են ոչ առանց Հայաստանի գործող իշխանությունների միջամտության


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում հայտնվել են ոչ առանց Հայաստանի գործող իշխանությունների միջամտության
Նոյեմբեր 8 00:48 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կասկածներ ունի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում հայտնվել են ոչ առանց Հայաստանի գործող իշխանությունների միջամտության։

«Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ ոչ առանց Հայաստանի միջամտության»,- «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ասաց  նա։  

«Կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ ոչ առանց Հայաստանի միջամտության։ Ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու ադրբեջանցիները պետք է ՊԲ գործող հրամանատարին թույլատրեին հասնել Հայաստան, իսկ 2 տարի առաջվա նախարարին տանեին Բաքու։ Այդ ցուցակի մասին տեղյակ է նաև Սամվել Շահրամանյանը, և կարծում եմ՝ կգա ժամանակը, ինքն այդ մասին կխոսի»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։