Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բшխումից խուսափելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին (տեսանյութ)


Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բшխումից խուսափելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին (տեսանյութ)
Նոյեմբեր 8 00:42 2025

Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ներկայացրել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից որոշ մանրամասներ։

 

«Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց»,-ասել է նա։

Թաքեր Կարլսոնի հարցին՝ դուք ինչո՞ւ ձերբակալվեցիք, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Չգիտեմ։ Միգուցե այնտեղ գտնվելու համար, չգիտեմ։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։ Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 8 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն, ի դեպ, Դուք կարող եք դիտել Youtube-ում, բոլորը կարող են, չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին»։