2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան


2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան
Նոյեմբեր 8 00:30 2025

Նոյեմբերի 7-ին էր, երբ դատարկ խոսողներից մեկն ասաց, որ մարտեր են գնում Շուշիի համար, բայց այդ մարտերը շարունակվում էին հետ գրավելու համար, որովհետև Շուշին 2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը արդեն հանձնվել էր։ Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 1992 թվականին Շուշիի ազատագրման և 2020 թվականին հանձնման մասին։

 

«Շուշիի հանձնման ժամանակ մենք անհամեմատ ավելի շատ զոհեր ունեցանք, քան Շուշիի ազատագրման ժամանակ»,- հայտարարել է Սարգսյանը։