Փաշինյանը իրեն դրեց «ոչմիթիզականի» տեղ, իսկ ոչմիթիզականությունը կործանարար է. Սերժ Սարգսյան


Փաշինյանը իրեն դրեց «ոչմիթիզականի» տեղ, իսկ ոչմիթիզականությունը կործանարար է. Սերժ Սարգսյան
Նոյեմբեր 7 23:58 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթում անդրադարձել է Ղարաբաղյան բանակցություններին․

«2019-ի առաջարկը, որը արվել էր Փաշինյանին, հանգիստ կարելի էր օգտագործել որպես բանակցությունների հիմք, քանի որ այնտեղ երեք սկզբունքները կային։ Իսկ Փաշինյանը իրեն դրել էր ոչմիթիզականի տեղ, իսկ ոչմիթիզականությունը կործանարար է։

Ճիշտ է, մեր բանակցությունների ժամանակ Արցախի բնակչության ազատ կամարտահայտումը առանձնացված էր առանձին կետով, իսկ այստեղ՝ նախաբանում էր նշված։ Սա հնարավորություն կտար, նորմալ բանակցելու պարագայում, այդ կետն էլ առանձնացնել ու գնալ խնդրի լուծման»։

«Եթե ճիշտ բանակցվեր, այդ փաստաթղթին կգումարվեր ևս երկու փաստաթուղթ։ Թե ինչու իրեն գժի տեղ դրեց՝ կարծում եմ, պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը»,- նշեց նա։