«Այդ պրոցեսի մասին, որ Համանախագահությունը կողմերին նոր առաջարկություն էր տվել, հանրությունից թաքցվում էր»,-«Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկմանը ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը հիշեցրեց, որ երկար ժամանակ իր քաղաքական թիմը ասում էր, որ կա նոր փաստաթուղթ, բայց իշխանություններն ասում էին՝ չկա։
«Օրինակ, ես Արցախի ղեկավարությանը ասել եմ, որ կա նման փաստաթուղթ, գնացեք այդ կառավարիչի մոտ և ասեք թող ցույց տա այդ փաստաթուղթը»,-ասաց Սարգսյանը, նշելով, որ Արցախի ղեկավարությունն էլ բացարձակ տեղեկություն չուներ նոր փաստաթղթից, տարակուսելով թե, ինչպես է հնարավոր, որ Արցախի մասին փաստաթղթից իրենք տեղեկություն չունեն։
Երրորդ նախագահը նկատեց, որ այդ ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների նիստեր, որոնց ժամանակ հայտարարվեց, որ այդպիսի փաստաթուղթ չկա։
«Ես Ղարաբաղի ղեկավարությանն ասում էի, լսե՛ք, կա փաստաթուղթ, ասում էին՝ ինչպես կարող է այդքան մարդու ներկայությամբ մեզ չասեն, խաբեն, թե չկա այդպիսի փաստաթուղթ։ Ես էլ վերջին անգամ ասեցի՝ լսե՛ք, ես իմ ասածն ասեցի, իմ տեղեկությունը ձեզ փոխանցեցի, մնացածը դուք գիտեք, իրեն եք հավատում՝ գնացեք իրեն հավատացեք»,- ասաց Սերժ Սարգսյանը և հավելեց, որ մեկ տարի հետո 2020 թվականի ամռանը ՌԴ-ն հայտնեց, որ կա այդպիսի փաստաթուղթ;
Ասեմ ավելին, ես այդ փաստաթուղթը տեսել եմ՝ ոչ թե այն ժամանակ, այլ սրանից 8-9 ամիս առաջ;
Սերժ Սարգսյանը նշեց, որ 2019 թվականին երբ Արցախի ղեկավարությանը ասում էր, որ կա փաստաթուղթ, կարծել է, թե այն ընդունելի չէ մեզ համար, բայց բանից պարզվում է, որ այդ փաստաթուղթը, որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել, որովհետև այնտեղ հայտնի երեք սկզբունքները կային;
Նախագահը հիշեցրեց, որ նախկինում ԼՂՀ-ի բնակչության կամարտահայտության սկզբունքն առանձնացված էր առաջին կետով, իսկ այստեղ պրիամբուլայում էր նշված։
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ եթե ճիշտ բանակցվեր, ապա այդ փաստաթղթին կգումարվեր ևս երկու փաստաթուղթ՝ հիշեցնելով, որ հետագայում ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ գոյություն էր ունեցել 3 փաստաթուղթ։
«Թե ինչու ինքն իրեն գժի տեղ դրեց, (սա իր խոսքերն են, իմը չեն), կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը, իսկ առանց փոխզիջումների անհնար էր այդ խնդիրը լուծել։ Եթե ժողովրդական լեզվով ասեմ, ինքն իրեն դրել էր ոչմիթիզականի տեղ, իսկ ոչ միթիզականությունը կործանարար է»,-նկատեց ՀՀ երրորդ նախագահը։










