«Թուրքի, ադրբեջանցու սողոսկելն ունի միայն մեկ՝ զավթողական նպատակ». Մետաքսե Հակոբյանը՝ Հայաստան եկած ադրբեջանցի «տուրիստների» մասին


«Թուրքի, ադրբեջանցու սողոսկելն ունի միայն մեկ՝ զավթողական նպատակ». Մետաքսե Հակոբյանը՝ Հայաստան եկած ադրբեջանցի «տուրիստների» մասին
Նոյեմբեր 7 22:37 2025

Մենք արդեն 7 տարի է՝ հայտնվել ենք մի իրավիճակում, որը երբեք չէինք կարող պատկերացնել: Երբևէ  չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանցիները ազատ ելումուտ կունենան Հայաստանում, ինչպես չէինք կարող պատկերացնել, որ ՀՀ իշխանությունների օգնությամբ Արցախը կհանձնվի թշնամուն»,- Aysor.am-ին ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով 3  ադրբեջանցի «զբոսաշրջիկի»՝ Հայաստան գալու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը:

 

Ըստ նրա՝ հավանաբար այդ զբոսաշրջիկների մեջ է նաև հային Արցախում սովի մատնողներից, ոչնչացման տանողներից մեկը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի հայտնի  «էկոակտիվիստը».

 

«Նա այսօր շատ հանգիստ այց է կատարում Հայաստան, պաշտոնական ընդունելության է արժանանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ»:

 

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով, հայ հասարակության սթափ հատվածը շատ լավ է հասկանում նման այցերի հետևանքները.

 

«Ակնհայտ են այդ այցերի  բոլոր վտանգները: Թուրքի, ադրբեջանցու սողոսկելը հանրապետություն ունի միայն մեկ՝  զավթողական նպատակ»: