«Այս իշխանությունների 7 տարիների գործողությունները համաշխարհային քաղաքականության մոտ բերել է հստակ պատկերացում, որ սրանք մորթապաշտ քաղաքական ուժ են»,- «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ նրա, այս պայմաններում Հայաստանի պետականության գոյությունը զուտ պայմանավորված է այն բանով, որ Հարավային Կովկասում գերտերությունների պայքարը չի ավարտվել, իներցիայի ուժով Հայաստանը գոյություն ունի։
«Արցախը կորցնելուց, Արցախը պոկելուց հետո Հայաստանի անվտանգայի միջավայրը շատ թուլացել է»,- ասաց նա։
Ա. Զաքարյանն ընդգծեց, որ մեզ անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել, վերափոխել, վերաիմաստավորել Զինված ուժերի առջև դրված խնդիրները։
«Նիկոլը վերջերս տգիտությունը ի ցույց դնելով ասում է՝ պետք է մարտունակ բառը փոխենք պաշտպանունակ բառի, առանց հասկանալու, որ մարտունակը վերաբերում է բանակին, պաշտպանունակը՝ պետությանը։ Երկու տարբեր բաներ են, իրար հետ անհամեմատելի բաներ»,- ասաց նա։
Զաքարյանը նշեց, որ այս իշխանությունները հենց խոսում են բանակի մասին, ասում են՝ այսքան աշխատավարձ են ստանում, այսինքն՝ «փողով է չափվում»։
Մանրամասն՝ տեսանյութում։









