ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ ապրել։
«Եթե անձամբ իմ կարծիքն եք հարցնում՝ ես պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականը, սակայն, նշեց, թե մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ էլ կան, որ ապրել են հայերի հետ։
«Բայց խաղաղության նախաստորագրված համաձայնագրում, ոչ մի բանակցություններում նման խոսակցություն չկա։ Վերադառնալ... չգիտեմ, գուցե, 50 տարի հետո գան, Գառնի- Գեղարդը տեսնեն, վերադառնան իրենց երկիր, կարող է հայերն էլ գնան, բայց դա չի կարող դիտարկվել որպես վերադարձ»,- ընդգծեց Ղահրամանյանը։










