Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի. ԱՆ


Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի. ԱՆ
Նոյեմբեր 2 19:54 2025

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

 

Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

 

Տեղում համայց է իրականացրել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

 

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

 

Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության: