shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրում բախվել են «BMW» և «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով «Nissan Versa»-ի վարորդն է, տեղում մահացել է և կա 1 վիրավոր։










