«Opel»-ը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է գազատար խողովակներին. վիրավորները քույր ու եղբայր են


«Opel»-ը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է գազատար խողովակներին. վիրավորները քույր ու եղբայր են
Նոյեմբեր 1 10:47 2025

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ – Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արփի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Բախման հետևանքով մի քանի գազախողովակներ ու գազախողովակների հենասյուներ կոտրվել են։Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներ քույր ու եղբայր են