Ապարան քաղաքում 21-ամյա վարորդը «Mazda 6»-ով վրшերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին


Ապարան քաղաքում 21-ամյա վարորդը «Mazda 6»-ով վրшերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին
Հոկտեմբեր 30 21:39 2025

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Թ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Հայկ Ա.-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն, ապա վերադարձել դեպքի վայր: 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: