Իլհամ Ալիևը հրաժարվել է Հայաստան այցից. ադրբեջանական ԶԼՄ-ներ


Իլհամ Ալիևը հրաժարվել է Հայաստան այցից. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Հոկտեմբեր 30 16:52 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է այցելել Երևան ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականին:

 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, մերժման պատճառն այն է, որ երկրների միջև խաղաղության պայմանագիր դեռ չի ստորագրվել, թեև դե ֆակտո խաղաղությունն արդեն հաստատված է:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե Ալիևին և Էրդողանին բանավոր հրավիրել են մասնակցելու հաջորդ տարի Երևանում անցկացվող Եվրոպական գագաթնաժողովին։