Սամվել Կարապետյանին օգնելն իմ անձնական հարցն է. Աբրահամյան


Սամվել Կարապետյանին օգնելն իմ անձնական հարցն է. Աբրահամյան
Հոկտեմբեր 30 15:37 2025

Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացմանն անգնահատելի է, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Կարապետյանը ՀՀ անկախությունից ի վեր իր նպաստն է բերել երկրի կայացման գործին։

Հարցին՝ ինչո՞ւ ի պաշտպանություն նրա հանդես չի գալիս՝ Աբրահամյանը պատասխանեց.«Կլինի՞ դա իմ անձնական հարցը մնա։ Սամվել Կարապետյանը մեր ընտանիքի քավորն է, քավորությունը սրբություն է։ Երբևէ չեմ նեղվել, որ Սամվել Կարապետյանի արած դրական գործերը հաստատեմ։ Հիմա էլ եմ հաստատում։ Ասել եմ՝ ապօրինի յուրաքանչյուր գործողություն քննադատվելու և պատժվելու է»։