«Ներկայացնում եմ ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրին հավանություն տալու որոշումը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարարա Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ համաձայնագրի նպատական է աջակցել Հայաստնում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը։
«Համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 5 մլն էվրոյի ֆինանսական աջակցություն՝ լուծելու մի շարք կարևոր հիմնախնդիրներ»,-ասաց Խուդաթյանը։
Հայտնելով, որ ներկայացվող համաձայնագիրը 2024 թվականին ընդունվածի շարունակություն է՝ ՏԿԵ նախարարը նշեց, որ այդ շրջանակներում արդեն Հայաստանին հատկացվել է 12.9 մլն եվոր ֆինանսական աջակցություն, որը կուղղվի արտանախագծային վթարների կառավարմանը՝ «մասնավորապես ջրածնով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը»։
Նախարարը բացատրեց, որ Ֆոկուսիմայի ատոմակայանի վթարից հետո համաշխարհային մակարդակով ռիսկեր են հաշվարկվել և դրանք կառավարելու համար գումարներ են տրամադրվում գործող ատոմակայանների համար։
«5 մլն եվրոյի աջակցությունը վերաբերում է վթարի դեպքում արդեն առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն»,-ասաց Դավիթ Խուդաթյանը։
Միջուկային անվտանգության կարգավորման կենտրոնի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը բացատրեց, որ նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ պայթյունից առաջացած ջրածնի այրում իրականացնելու և ԱԷԿ-ի անվտանգության փաստաթղթերի աուդիտի համր։










