Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին՝ «Դուռնալու» կոչվող հանդամասում, ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վարորդը մահացել է։
Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ «UAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։










