«Արդարադարության նախարարությունում կա առանձին մարմին, որը զբաղվում է անձնական տվյալների պաշտպանության հարցերով։ Սակայն կա առաջարկ ստեղծել առանձին անկախ մարմին»,- ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այդ առաջարկի հետ կապված առանձին դրույթներ քննարկվելու են վաղը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Եթե որոշում լինի, որ պետք է առանձին մարմին լինի ու դա տեղի ունենա, հավելյալ միջոցներ կհատկացվեն։ Այս պահի դրությամբ այդ առանձին մարմնի ստեղծման համար միջոցներ նախատեսված չեն»,- ասաց նախարարը։
Նա նաև պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ գնահատական ունի անձի անձնական տվյալների ապօրինի հավաքագրման ու հրապարակման ուղղությամբ, նա ասաց. «Ես, ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի, կարծում եմ, որ անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն, դրանց ապօրինի ձեռքբերումն ու տարածումը, իհարկե, դատապարտելի է։
Կարծում եմ, մեր կառավարությունում չկա այնպիսի մարդ, որ այդպես չի մտածում»։









