Արտակարգ դեպք՝ Երևանում. «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին. կա վիրավոր


Արտակարգ դեպք՝ Երևանում. «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին. կա վիրավոր
Հոկտեմբեր 28 10:35 2025

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել նշված փողոցի 85/7 հասցեում գործող «Team Telecom» ընկերության մասնաճյուղերից մեկի պատին և կոտրել ապակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: