Թուրքիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է 19 մարդ


Թուրքիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է 19 մարդ
Հոկտեմբեր 28 09:17 2025

Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիրի նահանգում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 19 մարդ; Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը։

Ցնցումները զգացվել են Իզմիրում, Ստամբուլում, Բուրսայում և հարակից շրջաններում։