Ինչ է հայտարարագրել մարդկանց իր հետ ֆեյք պատարագի տարած եւ վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տված համայնքապետ Սափեյանը. ArmLur.am


Ինչ է հայտարարագրել մարդկանց իր հետ ֆեյք պատարագի տարած եւ վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տված համայնքապետ Սափեյանը. ArmLur.am
Հոկտեմբեր 27 08:20 2025

ArmLur.am-ը գրում է. «Քաղաքացուն ընդամենը «մեկ ճլոտի տված» համայնքապետը, որի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է ներկայացրել, փաստացի պետք է պատիժ կրի: Բանն այն է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վարքագծի կանոնների խախտում է արձանագրվել:
Այս միջադեպի մասին գրել էր ArmLur.am-ը. ««Մեկ ճլոտի» տալու համար ՔՊ-ական Տավրոս Սափեյանը ներողությո՞ւն կխնդրի. որոշում»

Սափեյանը երեկ Սուրբ Հովհաննավանքում ամենաշատ աչքի ընկնողներից էր. հետո պարզվեց, որ նա իր հետ մարդկանց է բերել՝ մասնակցելու Ստեփան Ասատրյանի ֆեյք պատարագին։

Սափեյանները պարբերաբար հայտնվել են մամուլի թիրախում.

2019-ին իշխանության «սրտի» Սափեյանը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակում միջադեպի մասնակից էր եղել, և անգամ քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրասենյակ էին ներխուժել նախկինում «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) դաշինքի անդամ եղած, «Հանրապետություն» կուսակցության անդամներ Սափեյան եղբայրները իրենց որդիների հետ ու զենքի սպառնալիքով փորձել էին իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:

Նշել էին, որ վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, հնչել է նաև կրակոց: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ:

Քարակերտի միջադեպի գործով Տավրոս Սափեյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Իսկ ինչպես Տավրոս Սափեյանը դարձավ համայնքապետ և ինչ ունեցվածք ունի:

Արագածոտնի մարզի Թալինի ընտրություններին մասնակցում էին չորս ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»-ը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, սակայն ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը՝ 46,6 տոկոսը, բաժին հասավ ՔՊ-ին:

Սակայն ընտրություններին մասնակցած 3 ուժերը կոալիցիա կազմեցին եւ ունեցան ավագանու 11 անդամ․ ՔՊ-ն ուներ ավագանու 10 անդամ: Ավագանու առաջին նիստում, ըստ Տավրոս Սափեյանի, դաշինք կազմած երեք քաղաքական ուժերից մեկն իր ձայնը տվեց «Քաղաքացիական պայմանագրին» եւ ՔՊ-ն ունեցավ 11 մանդատ:

Այսպես էլ միջադեպերի մասնակից դարձած Սափեյանն ընտրվեց համայնքապետ։

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների շահերի և ծախսերի հայտարարագրի՝ Տավրոս Սափեյանը Թալինում ունի 7 անշարժ գույք, 5 հողամաս, 1 անհատական բնակելի տուն և 1 հասարակական նշանակության շինություն։

Նախորդ տարի Տավրոս Սափեյանը իրեն պատկանող BMW մակնիշի մեքենան վաճառել էր ընդամենը 100 հազար դրամով, իսկ OPEL մակնիշի մեքենան վաճառել էր 1,7 մլն դրամով։
Այս վաճառքներն անգամ հաշվետու տարվա եկամուտների բաժնում չէին ներառվել։

Այդ նույն տարվա ընթացքում համայնքապետը գնել էր 5 մլն 590 հազար դրամ արժողությամբ Hyundai մակնիշի մեքենա։

Թալինի համայնքապետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 32,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 583 հազար դրամ, որից 6 մլն 583 հազարը աշխատանքի վարձատրություն է, իսկ 4 մլն դրամը «այլ եկամուտ» է անհայտ աղբյուրից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 350 հազար 525 դրամ։

Տավրոս Սափեյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալին խոշորացված համայնքի խորհրդի նախագահն է»։