Գլխավոր դատախազություն ենք ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ․ «Իրազեկ քաղաքացիների միավ


Գլխավոր դատախազություն ենք ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ․ «Իրազեկ քաղաքացիների միավ
Հոկտեմբեր 25 16:31 2025

Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեսագրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

Ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությունը ամրագրված է Սահմանադրությամբ և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է։ Հուսով ենք, որ այս ապօրինության հեղինակները կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ։