Կրшկոցներ՝ Երևանում․ վիրшվnրի կյանքը փրկել չի հաջողվել


Կրшկոցներ՝ Երևանում․ վիրшվnրի կյանքը փրկել չի հաջողվել
Հոկտեմբեր 25 15:35 2025

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ հնչել և կա վիրավոր քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ կժամանեն քրեական ոստիկանները հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամաբ տեղափոխվել  է «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի վայրում քրեական,  ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և 1 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ:

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն էր։

Պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից թվով 2 կրակոց է արձակել Շմավոն  Ա․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Երևանի քրեական ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ։