Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։
Բալաշովի խոսքով, օրենքով Եկեղեցին բաժանված է պետությունից, իսկ հայ ժողովուրդը մեծ հարգանքով է վերաբերվում դրան և Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու համար։
«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտելու եկեղեցական կյանքի կառուցվածքին, որը սահմանվում է հենց եկեղեցու կանոնական կարգավորումներով։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք օժտված են ինքնավարությամբ ու բաժանված են պետությունից»,- ասել է նա։










