«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը:
Նախնական տեղեկություններով՝ նա փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով ինքն իր վրա: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում:
Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:










