ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Նիկոլը հրաժարվել է ՀՀ-ն գործոն դարձնելու բոլոր առավելություններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։
Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանի տարածաշրջանային ու որոշ չափով նաեւ աշխարհաքաղաքական լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
Հայկական Արցախի գոյությյամբ։
Հայկական Սյունիքի,հայ-իրանական սահմանի ու Ադրբեջանը Նախիջեւանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։
Հայկական ատոմակայանով։
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։
Նիկոլն ու նրա թուրք-ադրբեջանական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը,Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում,ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետեւանքով կարող է կանգնել փակման վտանգի տակ,իսկ ռուսական ռազմաբազան էլ տդսանելի ապագայում կարծես դուրս է հանվելու նիկոլական ռեժիմի առկայության դեպքում։
Այս սցենարի խաղարկման արդյունքում ՝Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու,այլ ինքն է փաստացի դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք»։










